ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Վահագն Խաչատրեանի հետ

«ԱԼԻՔ» – Հայաստան այցի շրջանակաում, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ օգոստոսի 19-ին հանդիպել է ՀՀ նախագահ վահագն Խաչատրեանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բազմաթիւ այլ ոլորտներում առկայ փոխգործակցային ներուժի իրացման հնարաւոր ուղիները։ Դրական են գնահատւել պաշտօնական այցի ընթացքում ձեռք բերւած երկկողմ պայմանաւորւածութիւնները եւ ստորագրւած փաստաթղթերը, ընդգծւել է, որ համատեղ ջանքերի շնորհիւ դրանք լիովին կիրականանան։

Զրոյցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշւած «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրին:

Կողմերը ընդգծել են, որ կայուն եւ տեւական խաղաղութեան հաստատումը, առեւտրային ուղիների ստեղծումը՝ հիմնւած պետութիւնների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ անկախութեան սկզբունքների վրայ, շահաւէտ կը լինի ամբողջ տարածաշրջանի համար։

Related Articles

Back to top button