Լաւրով. «Հաւաքական անվտանգութեան հարցերն առանց Ռուսաստանի լուծելն ուտոպիա է եւ ոչ մի տեղ չտանող ճանապարհ»

«ԱԼԻՔ» – «Աշխարհում հաւաքական անվտանգութեան հարցերը հնարաւոր չի լինի լուծել առանց Ռուսաստանի մասնակցութեան. Արեւմուտքը հասկանում է, որ սա «ուտոպիա է եւ ոչ մի տեղ չտանող ճանապարհ»»։ Այս մասին ըստ ռուսական ՏԱԱՍ-ի՝ յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը Յորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման ալ Սաֆադիի հետ բանակցութիւններից յետոյ։
«Մենք չենք կարող համաձայնւել այն բանի հետ, որ հիմա առաջարկւում է անվտանգութեան հարցերը, հաւաքական անվտանգութիւնը լուծել առանց Ռուսաստանի Դաշնութեան։ Սա չի աշխատի։ Մենք արդէն մէկ անգամ չէ, որ բացատրել ենք, որ Ռուսաստանը չի չափազանցնում իր շահերը, բայց մենք կը պաշտպանենք մեր օրինական շահերը վճռականօրէն եւ խստօրէն։ Եւ ես վստահ եմ, որ Արեւմուտքում, առաջին հերթին՝ Միացեալ Նահանգներում, հիանալի հասկանում են, որ Ռուսաստանի Դաշնութեան առանց անվտանգութեան ապահովման հարցերի լուրջ քննարկումը ուտոպիա է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ»,- ասել է Լաւրովը։