ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանից եւ Պուտինից յետոյ հեռախօսազրոյց է կայացել Արաղչիի եւ Լաւրովի միջեւ

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Ռուսաստանի նախագահներից յետոյ, հեռախօսազրոյց է կայացել երկու երկրների ԱԳ նախարարների՝ Սէյէդ Աբբաս Արաղչիի եւ Սերգէյ Լաւրովի միջեւ: Այս մասին ըստ ռոսական ԶԼՄ-ների՝ յայտնում են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութիւնից:

Արաղչին մանրամասն տեղեկացրել է Լաւրովին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ իր հեռախօսազրոյցի արդիւնքների մասին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգաւորման հարցերի վերաբերեալ։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամութիւնը շարունակել նշանակալի ներդրում ունենալ Համատեղ համապարփակ գործողութիւնների ծրագրի  շուրջ ստեղծւած իրավիճակի կարգաւորման եւ Մերձաւոր Արեւելքում լարւածութեան թուլացմանն ուղղւած դիւանագիտական ​​ջանքերում: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք այլ արդիական տարածաշրջանային հարցերի շուրջ:

Քննարկւել են երկկողմ օրակարգի առաջնահերթ հարցեր, այդ թւում՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ 2025 թւականի յունւարի 17-ին նախագահների կողմից ստորագրւած Համապարփակ ռազմավարական գործընկերութեան պայմանագրի իրականացումը, ինչպէս նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցութեան ընդլայնման վերաբերեալ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները։

Related Articles

Back to top button