ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է Ռուսաստանի հարւածներին պատասխան քայլերը

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում պատմել է ֆրանսիացի գործընկեր Էմմանուէլ Մակրոնի հետ կայացած զրոյցի մասին։

«Քննարկեցինք ռուսական գիշերային դաժան հրթիռակոծութիւնը։ Ցաւօք, Ուկրաինայում չորս մարդ զոհւեց, աւելի քան 44-ը վիրաւորւեցին։ Մեր փրկարարները եւ շտապ օգնութեան ծառայութիւնները դեռեւս վերացնում են յարձակման հետեւանքները ամբողջ երկրում»,- նշել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ինքը եւ Մակրոնը համակարգել են իրենց դիւանագիտական ջանքերը, հետագայ քայլերը եւ շփումները գործընկերների հետ՝ «համապատասխան պատասխան» ապահովելու համար։

«Ֆրանսիայի հետ միասին նախապատրաստում ենք նոր միջոցառումներ՝ մեր պաշտպանութիւնն ամրապնդելու համար»,- եզրափակել է Զելենսկին։

Աւելի վաղ ուկրաինական լրատւամիջոցները յայտնել էին Ուկրաինայի տարածքի եւ, մասնաւորապէս, Կիեւի զանգւածային հրթիռակոծութեան մասին։ Հաղորդւել էր Ռուսաստանի հարւածի հետեւանքով կառավարական շէնքի վնասման, ինչպէս նաեւ մի քանի զոհերի, այդ թւում՝ մանկահասակ երեխայի մասին։

Related Articles

Back to top button