ՄիջազգայինՔաղաքական
Սպիտակ տուն. «Թրամփը համաձայն չէ Պաղեստինի պետութիւնը ճանաչած երկրների որոշման հետ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահը յստակօրէն յայտարարել է, որ համաձայն չէ Պաղեստինի պետութիւնը ճանաչած երկրների որոշման հետ։ Ըստ Sky News-ի՝ դրա մասին յայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լեւիթը։
«Նա դրա մասին խօսել է Մեծ Բրիտանիայում՝ կանգնած իր ընկեր վարչապետ Սթարմերի կողքին։ Նա կարծում է, որ դա բնաւ չի նպաստում պատանդների ազատ արձակմանը, որը ներկայում Գազայում գլխաւոր նպատակն է, եւ բնաւ չի նպաստում այդ հակամարտութեան դադարեցմանը եւ այդ պատերազմի աւարտին։
Թրամփն այս քայլը համարում է «պարգեւ ՀԱՄԱՍ-ի համար»,- նշել է Լեւիթը։