ՄիջազգայինՔաղաքական
Ֆրանսիան պաշտօնապէս ճանաչեց Պաղեստինի պետութիւնը

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը ՄԱԿ-ում յայտարարել է, որ Ֆրանսիան պաշտօնապէս ճանաչում է Պաղեստինի պետութիւնը՝ խաղաղութեան շահերից ելնելով: Հաղորդում է BBC-ն։
Մակրոնը յայտարարել է, որ ժամանակն է աւարտել պատերազմը Գազայում եւ ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահւող մնացած 48 պատանդներին։
«Մենք այլեւս չենք կարող սպասել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ընդգծել է հոկտեմբերի 7-ին Իսրայէլի վրայ յարձակումը դատապարտելու եւ տարածաշրջանում խաղաղութեան համար երկու պետութիւնների լուծում տեսնելու իր ցանկութիւնը։
«Ոչինչ չի արդարացնում շարունակւող պատերազմը»,- յայտարարել է Ֆրանսիայի նախագահը, յաւելելով, որ «ամէն ինչ մեզ պարտաւորեցնում է» վերջապէս դադարեցնել այն։