ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի թւիթերեան օգտահաշւի մէջբերումը. «Հակառակորդ կողմի հետ անհնար է վստահութեամբ համաձայնութեան գալ»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի աւարտից յետոյ, որի արդիւնքում քւէարկւել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու հարցը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի թւիթերեան օգտահաշիւը նոր գրառումներ է հրապարակել՝ մէջբերումներ կատարելով այաթ. Խամենէիի խօսքերից: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Առաջին հրապարակման մէջ նշւած է. «Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է.

«Մեր հակառակորդը խախտում է խոստումներն ամէն ինչում, ստում է ամէն ինչում եւ խաբէնութեամբ՝ անընդհատ ռազմական սպառնալիքներ է հնչեցնում։ Եթէ նրանք հնարաւորութիւն ունենան, կը սպանեն մեր երեւելիներին, ինչպէս՝ նահատակ Սոլէյմանիին, կամ կը ռմբակոծեն միջուկային օբիեկտները։ Այս կողմի հետ անհնար է բանակցել, անհնար է նստել եւ վստահութեամբ համաձայնութեան գալ»»:

Իսկ երկրորդում նշւած է. «Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է.

«Ամերիկեան կողմը պնդում է, որ Իրանը չպէտք է ունենայ ուրանի հարստացման հնարաւորութիւն… ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է ոչնչացնել այն մեծ ձեռքբերումը, որի համար երկիրը հսկայական ներդրում է կատարել: Դէ, պարզ է, որ Իրանի նման արժանապատիւ ազգը նման բան չի ընդունի»»:

Related Articles

Back to top button