Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Ալիեւը ստորացնում է, Փաշինեանը պատասխանում՝ հաւատարիմ ենք խաղաղութեան օրակարգին»

«ԱԼԻՔ» ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալվ ՄԱԿ-ի Գլխաւոր ասմբլեայի 80-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինեանի ելոյթին:

Նա մասնաւորապէս գրել է.

«Փաշինեան-Ալիեւ յարաբերութիւնները սադօ-մազոխիզմի դասական օրինակ են։ Ալիեւը ստորացնում, սպառնում ու բիրտ ուժ է գործադրում (Ջերմուկի եւ այլ բնակավայրերի տարածքների օկուպացիան այլ կերպ չես բնութագրի), իսկ Փաշինեանի պատասխանը մէկն է.

«Ինչ էլ անես, մենք միեւնոյն է հաւատարիմ ենք խաղաղութեան օրակարգին»»։

Նշենք, որ իր ելոյթում Փաշինեանը բողոքել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստաթղթի նախաստորագրումից ի վեր, Ալիեւը մի քանի անգամ, այդ թւում ՄԱԿ-ի ամբիոնից օգտագործել է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք» արտայայտութիւնը, մինչդեռ նման արտայայտութիւն փաստաթղթերում չկայ եւ երբեք չի եղել։

Related Articles

Back to top button