Քաղաքական

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը ընդգրկւել է «Խաղաղարար» ծայրայեղական կայքի բազայում

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանն ընդգրկւել է ուկրաինական «Խաղաղարար» ծայրայեղական կայքի տւեալների բազայում: Այս մասին ըստ Alpha News-ի՝ փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը։

Կայքի հեղինակները Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ ոտնձգութեան, ինչպէս նաեւ ՌԴ-ին հրապարակայնօրէն աջակցելու մէջ:

«Խաղաղարար» կայքը ստեղծւել է 2014 թւականին: Դրա նպատակը բոլոր նրանց, ովքեր իբր սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգութեանը, անձերի հաստատումն ու անձնական տւեալների հրապարակումն է։

Related Articles

Back to top button