Բագրատ Սրբազան. «Մեր պատմութեան աղւէսադրոշմն արդէն ճակատիդ է եւ երբեք չի սրբւելու…»

«ԱԼԻՔ» – «Սրբազան շարժման» առաջնորդ, քաղբանտարեալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստաեանն արձագանքել է Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում բանավիճելու՝ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը:
««Քանզի հիմարը հիմարութիւն դուրս կը տայ եւ իր սրտում փուչ բաներ կը մտածի՝ անօրէնութիւն անելով» (Եսայի 32։6)
Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում։
Ա՛յ վախկոտ, ստախօս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպէս քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու եւ արի՝ սպասում ենք… Բայց ասեմ, որքան էլ փորձես այս ամբողջ արհաւիրքի մեղքը ուրիշներին վերագրել, միեւնոյնն է, մեր պատմութեան աղւէսադրոշմն արդէն ճակատիդ է եւ երբեք չի սրբւելու…
«Եւ քո խօսքերը դէպի հողը պիտի խոնարհւեն,
քո պատգամները գետնի մէջ մտնեն,
քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խօսողի նման,
եւ հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի» (Եսայի 29։4)։
«Իսկ իմ ժողովուրդը պիտի բնակւի խաղաղութեան քաղաքում, պիտի բնակւի յոյսով եւ պիտի հանգստանայ հարստութեան մէջ» (Եսայի 32։18)»։
Հայրենիքի կալանաւոր
Բագրատ արք. Գալստանեան»,- բանտից յղւած իր գրութիւնում նշել է Սրբազանը: