Այլ

Ստամոքսի եւ ուղեղի միջեւ ուժեղ կապը վատթարացնում է հոգեկան առողջութիւնը

Ուղեղի եւ ստամոքսի միջեւ յատուկ կապ գոյութիւն ունի, որը կարող է արտացոլել մարդու հոգեկան վիճակը եւ բարեկեցութիւնը։ Նման եզրակացութեան են հանգել Դանիայի Օրհուսի համալսարանի գիտնականները։ Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Mental Health (NMH) բժշկագիտական  հանդէսում։

Հեղինակները վերլուծել են 243 կամաւորների տւեալները, որոնք միաժամանակ գրանցել են ուղեղի ակտիւութիւնը (օգտագործելով ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրութիւն) եւ ստամոքսի էլեկտրական ռիթմերը։ Արդիւնքները համեմատւել են տագնապի, դեպրեսիայի, սթրեսի, հոգնածութեան, ինչպէս նաեւ կեանքի ընդհանուր բաւարարւածութեան վերաբերեալ մանրամասն հարցաթերթիկների հետ։

Պարզւել է, որ որքան ուժեղ են ստամոքսի ռիթմերը սինխրոնիզացւած ուղեղի որոշակի գօտիների ակտիւութեան հետ, այնքան մարդու հոգեկան վիճակը ծանր է. տագնապի, սթրեսի եւ դեպրեսիայի նշանները աւելի յաճախ էին հանդիպում։ Եւ հակառակը, պարզւել է, որ ստամոքս-ուղեղ ազդանշանների աւելի թոյլ «կապն» առնչւել է բարեկեցութեան եւ կեանքի որակի աւելի բարձր մակարդակի հետ։

Զուր չի, որ «խլրտում ստամոքսում» կամ «ապրումներից մարդու սիրտ է խառնում» արտայայտութիւնները լեզւի մաս են դարձել։ Մեր տւեալներն առաջին անգամ ցոյց են տալիս, որ նման արտայայտութիւնները ֆիզիոլոգիական հիմք ունեն»,- նշել է հետազօտութեան համահեղինակ եւ նեարդաբան Լիա Բանելիսը։

Նախագծի յաջորդ քայլերը ներառում են տագնապային եւ դեպրեսիւ խանգարումներ ունեցող բուժառուների մոնիթորինգը եւ ստուգումը, թէ արդեօք նոր եղանակները կարող են կանոնաւորել այդ կապը՝ հոգեկան առողջութիւնը բարելաւելու համար։

News.am

Related Articles

Back to top button