ԹեհրանՀամայնք

Պարէնային կապոցների բաժանում Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով

Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ ապրող ընտանիքներին:

Այս լոյսի ներքոյ Թ. Հ. Թ. Կարիքաւորներին Օժանդակող մարմինը, ոչ մի ջանք չխնայելով եւ բարեսիրական բնագաւառում ամենօրեայ ակտիւ աշխատանքով շարունակում է իր ծառայութիւնն ի նպաստ համայնքիս կարիքաւոր ընտանիքների:

Առ այդ, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, հինգշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, հերթական անգամ իրականացւեց պարէնային կապոցների բաժանման աշխատանքը:

Մեծապէս գնահատելի են Կարիքաւորներին Օժանդակող մարմնի ինչպէս նաեւ բոլոր բարերարների ջանքերը, ովքեր համագործակցում են նմանօրինակ ծառայութիւնների իրականացման գործում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button