ՄիջազգայինՔաղաքական
Նոբէլեան կոմիտէն մտահոգւած է Խաղաղութեան մրցանակի հնարաւոր մերժման վերաբերեալ Թրամփի արձագանքով

«ԱԼԻՔ» – Նոբէլեան կոմիտէն մտահոգւած է Խաղաղութեան մրցանակի հնարաւոր մերժման վերաբերեալ Թրամփի արձագանքով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Bloomberg-ը:
Նոբէլեան կոմիտէի քարտուղար Քրիստիան Բերգ Հարպւիկէնը յայտնել է, որ ուղղակի ճնշում չի եղել իրենց վրայ՝ Թրամփին առաջադրելու համար, սակայն նրա օգտին արշաւներ են ընթանում՝ թէ՛ հրապարակային, թէ՛ քօղարկւած։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս ակնարկել է, որ յաւակնում է Խաղաղութեան մրցանակի՝ մի շարք հակամարտութիւնների վերջ դնելու համար։