ՄիջազգայինՔաղաքական

Չեխիայի խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է ռուսամէտ ընդդիմադիր ANO կուսակցութիւն

«ԱԼԻՔ» – Չեխիայի խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է նախկին վարչապետ, ռուսամէտ քաղաքական գործիչ Անդրէյ Բաբիշի գլխաւորած ANO կուսակցութիւնը:

Ընտրութիւնների արդիւնքների ամփոփումից յետոյ, Անդրէյ Բաբիշի ANO կուսակցութիւնը ստացելէ ձայների 37.8%-ը: Գործող վարչապետ Պեոտր Ֆիալայի «Միասին» իշխող դաշինքը ստացել է ձայների 23.36%-ը: Ուլտրաաջ SPD կուսակցութիւնը, որը համարւում է ANO-ի հաւանական դաշնակիցը, ստացել է ձայների 8.2%-ը:

Անդրէյ Բաբիշը 2017-2021 թթ. զբաղեցրել է վարչապետի պաշտօնը: Այս ընտրութիւնների արդիւնքներով՝ նա վերադառնում է քաղաքական բեմ։ Բաբիշը բազմիցս դէմ է արտայայտւել Կիեւին օգնութիւն տրամադրելուն՝ քննադատելով ցենտրիստ կառավարութեանը:

Բրիւսէլում աւելի վաղ մտահոգութիւն էին յայտնել, որ ընդդիմութեան յաղթանակի պատճառով Չեխիան կարող է ամբողջութեամբ դադարեցնել Ուկրաինային աջակցելը եւ դառնալ երրորդ «հակաեւրոպական քարոզիչը» Սլովակիայից ու Հունգարիայից յետոյ։

Նա նաեւ կտրականապէս բացառել է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցութեան վերաբերեալ հանրաքւէի անցկացումը, որը Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցութեան (ՍԴԿ) համար քաղաքականութեան հիմնական առաջնահերթութիւն է։

Related Articles

Back to top button