Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամստերդամ. «Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, եւ անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնն իմանայ այդ մասին»

«ԱԼԻՔ» – «Հայ Առաքելական եկեղեցու դէմ տարւող Հայաստանի իշխանութիւնների քաղաքական արշաւը, անհիմն մեղադրանքները, որոնք ուղղւած են նրա առաջնորդներին ու հետեւորդներին, պէտք է արժանանան ուշադրութեան եւ դիմադրութեան»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է յայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, եւ անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնն իմանայ այդ մասին։

Ահա 3 ցուցիչ, որ փաստում են դա.

Քաղաքական մոտիւներով մեղադրանքներ. եկեղեցու եւ նրա առաջնորդների նկատմամբ իրականացւում են գործեր ու քննութիւններ, որոնք անընդունելի են ցանկացած արդար դատական համակարգում։

Հանրային վարկաբեկում իշխանութիւնների կողմից. կառավարութեան որոշ պաշտօնեաներ սկսել են քարոզարշաւ՝ հանրութեան աչքում կասկածի տակ դնելու համար Եկեղեցու հեղինակութիւնը։

Կրօնի ազատութեան իրաւունքի խախտում. այս գործողութիւնները վտանգում են հաւատացեալների հիմնարար իրաւունքները եւ խախտում են ինչպէս ազգային, այնպէս էլ միջազգային իրաւական չափանիշները»,- գրել է նա։

Related Articles

Back to top button