ՄիջազգայինՔաղաքական
Ադրբեջանը Թուրքիայի հետ 1 տարում անցկացրել է 25 զօրավարժութիւն

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացւած «Թուրքական պետութիւնների կազմակերպութեան» 12-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդէս է եկել առաջարկով։ Կազմակերպութեան անդամ երկրներին նա առջարկել է Ադրբեջանում անցկացնել համատեղ զօրավարժութիւն։ Ադրբեջանի ղեկավարը նաեւ յիշեցրել է, որ վերջին մէկ տարում Թուրքիայի հետ անցկացրել են աւելի քան 25 զօրավարժութիւն, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
«Հաշւի առնելով մեր երկրների միջեւ ռազմական եւ անվտանգութեան ոլորտներում լայնածաւալ համագործակցութիւնը՝ առաջարկում ենք 2026 թ.-ին Թուրքական պետութիւնների կազմակերպութեան անդամ պետութիւնների միջեւ համատեղ զօրավարժութիւնն անցկացնել Ադրբեջանում»,- նշել է Ալիեւը։