ՄիջազգայինՔաղաքական
Հիւսիսային Կորէան զօրահանդէս է անցկացրել՝ ցուցադրելով իր նոր միջմայրցամաքային հրթիռը

«ԱԼԻՔ» – Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընը հսկել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ցուցադրման մեծ զօրահանդէսը, որը տեղի է ունեցել միջազգային պաշտօնեաների առջեւ։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է Reuters-ը՝ յղում անելով տեղի պետական լրատւամիջոցին:
Զօրահանդէսը նշանաւորել է իշխող Աշխատաւորական կուսակցութեան հիմնադրման 80-ամեակը:
Տօնակատարութեանը մասնակցելու նպատակով Փհենեան են ժամանել Չինաստանի վարչապետ Լի Ցեանը, Դմիտրի Մեդւեդեւի գլխաւորութեամբ պատւիրակութիւն Ռուսաստանից, ինչպէս նաեւ Վիետնամի կոմունիստական կուսակցութեան ղեկավար Տօ Լամը:
Զինւորական շքերթի ժամանակ միջուկային զէնք ունեցող Հիւսիսային Կորէան ցուցադրել է իր գերժամանակակից Hwasong-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: