ՄիջազգայինՔաղաքական
Վրաստանում վերսկսւել են ընդդիմութեան ցոյցերը․ ցուցարարների ձեռքերին կան ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի դրօշներ

«ԱԼԻՔ» – Վրաստանում վերսկսւել են ընդդիմութեան ցոյցերը։ Վրաստանի դրօշներից բացի ցուցարարների ձեռքերին կան նաեւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի դրօշները։
Աւելի վաղ յայտնել էինք, որ ընտրութիւններից յետոյ Վրաստանում բողոքի ակցիաներ էին սկսւել, ցուցարարները կոտրելով երկաթէ արգելապատնէշները ներխուժել էին Վրաստանի նախագահ Միխէիլ Կաւելաշւիլիի նստավայրի բակ: Յատուկ նշանակութեան ուժերը նրանց դէմ արցունքաբեր գազ են կիրառել: Աւելի ուշ շէնքի դրսում լրացուցիչ յատուկ նշանակութեան ուժեր էին մոբիլիզացւել, իսկ ցուցարարների դէմ ջրցան մեքենայ էր կիրառւել: