ՄիջազգայինՔաղաքական

Գերմանական հետախուզութեան ղեկավար. «Պուտինը Եւրոպայի վրայ կարող է յարձակւել որեւէ պահի»

«ԱԼԻՔ» – Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողութեան յանձնաժողովի հանրային լսումների ժամանակ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայութեան (BND) նոր ղեկավար Մարտին Յեգերը յայտարարել է, որ Ռուսաստանը Եւրոպայի վրայ կարող է յարձակւել որեւէ պահի: Հաղորդում է Bild-ը:

«Մենք չենք կարող թոյլ տալ թուլանալ եւ ենթադրել, որ հնարաւոր ռուսական յարձակումը տեղի չի ունենայ մինչեւ 2029 թւականը: Մենք արդէն այսօր կրակի տակ ենք»,- ասել է գերմանական հետախուզութեան ղեկավարը:

Ըստ նրա՝ վերջին ամիսներին իրավիճակը սրւել է:

Related Articles

Back to top button