ՄիջազգայինՔաղաքական
ԵՄ. «Միայն ՌԴ սառեցւած ակտիւները թոյլ կը տան կայուն ֆինանսաւորել Ուկրաինային»

«ԱԼԻՔ» – Եւրոմիութիւնում կարծում են, որ Ռուսաստանի Դաշնութեան արգելափակւած ակտիւների օգտագործումը Ուկրաինայի կայուն ֆինանսաւորման միակ գործիքն է:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին յայտնել է Bloomberg-ը:
«ԵՄ-ում աւելի են համոզւում, որ ՌԴ ԿԲ-ի 200 մլրդ եւրոյի (232 մլրդ դոլար) սառեցւած ակտիւների օգտագործումը Ուկրաինայի կայուն ֆինանսական աջակցութեան ապահովման միակ կենսունակ տարբերակն է, քանի որ ֆինանսաւորման միւս բոլոր աղբիւրները սպառւում են»,- գրել է գործակալութիւնը: