Բոգդան Բեզպալկօ. «Հայաստանի հասարակութիւնը պէտք է բողոքի քահանաների ձերբակալութիւնների դէմ»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Բոգդան Բեզպալկօն Alpha News-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է Հայաստանում Եկեղեցու դէմ ճնշումներին։
«Ակնյայտ է, որ Փաշինեանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարութեան միջեւ առճակատումը շարունակւում է, եւ նա ձեռնարկում է ոչ այնքան բռնաճնշող, որքան կանխարգելիչ բնոյթի միջոցներ՝ հետագայում որեւէ առճակատումից խուսափելու համար։ Բայց սրանում նոր բան չկայ։ Խնդիրն այն է, որ դրան պէտք է արձագանքի առաջին հերթին հէնց Հայաստանի հասարակութիւնը։ Հայ Առաքելական Եկեղեցին գրեթէ էթնիկ եկեղեցի է, դա հայերի Եկեղեցին է, եւ եթէ մարդիկ չեն արձագանքում, ապա Փաշինեանը միանգամայն կարող է համարել, որ ՀԱԵ-ն ժողովրդի աջակցութիւնը չի վայելում, եւ, համապատասխանաբար, նա կարող է այս առճակատման մէջ շարունակել կիրառել ամենատարբեր գործիքներ, այդ թւում՝ ռեպրեսիւ»,- նշել է քաղաքագէտը։
Փորձագէտի կարծիքով՝ Հայաստանի հասարակութիւնը պէտք է բողոքի Փաշինեանի եւ եկեղեցու այս առճակատման դէմ, այլապէս նա կը շարունակի աւելացնել իր բռնաճնշող գործողութիւնները։
«Ժողովուրդը պէտք է բողոք, վրդովմունք արտայայտի՝ սկսած սոցցանցերից մինչեւ ինչ-որ պիկետներ կամ ցոյցեր։ Իհարկէ, վստահութիւն չկայ, որ Փաշինեանը կը փոխի իր քաղաքականութիւնը կամ կը չեղարկի, բայց եթէ հասարակութիւնը ոչ մի կերպ չարձագանքի, ապա կարելի է վստահ լինել, որ դիմադրութեան չհանդիպելով՝ նա կը շարունակի աւելացնել ճնշումը»,- ասել է Բեզպալկօն։



