Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ձերբակալւել է

«ԱԼԻՔ» – Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանը տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրէական հետապնդում են յարուցել` հաւաքների հետ կապւած ու քւէարկութեան արդիւնքների վրայ ազդելու համար: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնել է փաստաբան Արա Զոհրաբեանը:

«Մենք հանդիպեցինք Մկրտիչ Սրբազանին, պարզւեց` ի սկզբանէ այստեղ է նա բերւել (ՀՀ Քննչական կոմիտէ-ԽՄԲ.), սակայն նրա հետ որեւէ շփման հնարաւորութիւն չէին տւել: Նրա նկատմամբ յարուցւած մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- լրագրողներին ասել է փաստաբանը։

Նրա խօսքով` Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին միւս Սրբազանների նկատմամբ։

 «Հրապարակ» օրաթերթն էլ յղում անելով իրաւապահ համակարգի իր աղբիւրներին, տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտէն կալանաւորման միջնորդութիւն է ներկայացրել նաեւ թեմի դիւանապետի եւ մէկ քաղաքացիական անձի՝ թեմի հաշւապահի վերաբերեալ:

Related Articles

Back to top button