Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մայր Աթոռի արձագանքը. «Ողջ իրաւապահ եւ դատական համակարգը լծւած է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը»

«ԱԼԻՔ» – «Այս օրերին ողջ իրաւապահ եւ դատական համակարգը լծւած է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը»։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին ասւած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած յայտարարութեան մէջ:

«Իշխանութիւններին սպասարկող լրատւական կայքերում տարածւել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Յովհաննիսեանին վերագրւող հեռախօսազրոյցների ձայնագրութիւններ։ Իշխանութիւնների կողմից՝ Եկեղեցու դէմ սանձազերծւած գործողութիւնների, այդ թւում վերջին օրերին տասնեակ հոգեւորականների բերման ենթարկելու եւ երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդէն իսկ ակնյայտ է, թէ ով է կանգնած հերթական այս արարքի յետեւում։

Այս օրերին ողջ իրաւապահ եւ դատական համակարգը լծւած է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրւող նման արտայայտութիւնների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնամանք յարուցել Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախօսային խօսակցութիւնների գաղտնիութեան խախտումը ինքնին յանցագործութիւն է եւ առանձին թեմա, որին իրաւապահ մարմինները յոյս ունենք, որ համարժէք արձագանք կը տան»։

Related Articles

Back to top button