Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Տեղեկատւութիւն է շրջանառւում, որ Վարդան Ղուկասեանի գործով գաղտնալսումն իրականացւել է ԱԹՍ-ի միջոցով՝ յագեցւած յատուկ գաղտնալսման համակարգով»

«ԱԼԻՔ» – «Դաշտում տեղեկատւութիւն է շրջանառւում, որ Վարդան Ղուկասեանի գործով գաղտնալսումն իրականացւել է ԱԹՍ-ի միջոցով՝ յագեցւած յատուկ գաղտնալսման համակարգով. ենթադրաբար արտահոսքն իրաւապահ համակարգից է եղել, որով փորձել են ցոյց տալ իրենց «պրոֆեսիոնալիզմը» եւ «հիմնաւորել» ձայնագրութեան ճշգրտութիւնը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Նախ այս համակարգի նկատմամբ որեւէ վստահութիւն չկայ՝ հաշւի առնելով կեղծիքների այն մեծ մասշտաբները, որոնք արտայայտւել են գործող ռեժիմի կողմից:

Երկրորդ, եթէ նման համակարգեր ունէիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կեանքեր փրկում, երբ ակնյայտօրէն ծանր յանցագործութեան արտայայտւած ռիսկեր կար:

Սրանք իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում. տակները չոր լինի, սեփական անվտանգութիւնը ապահոված, իսկ թէ հանրային շահն ի՞նչ է պահանջում կամ օրէնքով նախատեսւած ի՞նչ պարտաւորութիւններ ունեն, հէչ իրենց հետաքրքիր չի»,-գրել է նա:

Related Articles

Back to top button