Հայաստան - ԱրցախՔաղաքական
Մհեր Մելքոնեան. «ՔՊ-ն այդպէս էլ չմարսեց պարտութիւնը. ԱԺ-ում հրահանգը փաստացի տւեց»

«ԱԼԻՔ» – «ՔՊ-ն այդպէս էլ չմարսեց այդ պարտութիւնը եւ այս 6-7 ամիսներին յարձակւում է, թէ քաղաքապետի, թէ այլ գործիչների վրայ, ովքեր ողջունեցին պարոն Ղուկասեանին որպէս քաղաքապետ, սատարեցին եւ ձեւաւորեցին ընդդիմադիր աւագանի։ ՔՊ-ի վարքագծից Ղուկասեանը զգում էր, որ այս ամէնը կատարւելու է եւ դրա համար փոխքաղաքապետի պաշտօնը պահանջեց»: Գիւմրու քաղաքապետարանի դիմաց լրագրողներին ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Մելքոնեանը։
Նա յայտնել է, որ ՔՊ-ն ամէն գնով փորձելու է զաւթել Գիւմրին եւ անցնելու է միւս համայքներին, որտեղ ղեկավարներն ընդդիմադիր են։



