Այլ

Շոկոլադը եւ չիլի պղպեղն օգնում են ցերեկը պահպանել առոյգութիւնը

Հարւարդի համալսարանի բժիշկները խորհուրդ են տւել ամենօրեայ սննդակարգում ներառել մուգ շոկոլադ, բանան, հապալաս, խնձոր եւ չիլի պղպեղ: Նշւած սննդամթերքները, նրանց խորին համոզմամբ, օգնում են պահպանել կենտրոնացումը եւ կայուն էներգիայի մակարդակը: Փորձագէտների խօսքերը մէջբերում է Infobae պարբերականը:

Մասնագէտները խորհուրդ են տալիս մուգ շոկոլադն օգտագործել փոքր չափաբաժիններով: Այն պարունակում է սննդային մանրաթել, ինչպէս նաեւ ֆլաւոնոիդներ, կոֆէին եւ թէոբրոմին՝ առոյգութեանը եւ ճանաչողական գործառոյթի պահպանմանը նպաստող նիւթ:

Փորձագէտները միաժամանակ խորհուրդ են տւել սննդակարգում ներառել բանան: Իր բնական շաքարների եւ բարդ ածխաջրերի շնորհիւ այն ապահովում էներգիայի մատչելի աղբիւր:

Բժիշկները խորհուրդ են տալիս նաեւ պարբերաբար ուտել հապալաս, խնձոր եւ չիլի պղպեղ: Այդ սննդամթերքները հարուստ են հակաօքսիդանտներով (մասնաւորապէս՝ անտոցիանիններով), որոնք օգնում են բարելաւել ուղեղի արեան շրջանառութիւնը, աջակցել մտքի պայծառութեանը եւ բարձրացնել մտաւոր ակտիւութիւնը: Խնձորը էներգիայի մակարդակը կայունացնող մանրաթել եւ իմունային համակարգն ամրապնդող  C վիտամին է պարունակում:

Ըմպելիքների մէջ են նախընտրութիւնը պէտք է տալ կանաչ թէյին եւ սովորական խմելլու ջրին:

«Կանաչ թէյը պարունակում է չափաւոր քանակութեամբ կոֆէին եւ L-թէանին, ամինաթթու, որը բարելաւում է կենտրոնացումը՝ առանց տագնապի մակարդակը մեծացնելու: Այն միաժամանակ կատեխիններ է պարունակում՝ բջջային առողջութեանը նպաստող եւ խրոնիկական հիւանդութիւնների առաջացման ռիսկը նւազեցնող հակաօքսիդանտներ»,- ընդգծում են Հարւարդի փորձագէտները:

News.am

Related Articles

Back to top button