ՄիջազգայինՔաղաքական

Եւրոպական ռաբբիների համաժողովը չեղարկել է Բաքւում կայանալիք հանդիպումը

«ԱԼԻՔ» – Եւրոպական ռաբբիների համաժողովը չեղարկել է իր առաջիկայ հանդիպումը, որը պէտք է տեղի ունենար յաջորդ ամսւայ սկզբին Բաքւում՝ անվտանգութեան նկատառումներից ելնելով, հաղորդում է Tert.am-ը՝ Ynet News-ին յղումով։

Նոյեմբերի 3-6-ը նախատեսւած հանդիպմանը, ինչպէս սպասւում էր, պիտի մասնակցէր մօտ 600 մարդ, այդ թւում՝ ռաբբիներ, կրօնական առաջնորդներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ Եւրոպայից, Իսրայէլից, Միացեալ Նահանգներից եւ այլ երկրներից։

Համաժողովը պէտք է անցկացւէր Ադրբեջանի կառավարութեան հրաւէրով եւ նախատեսւած էր որպէս հարթակ ժամանակակից աշխարհում հրէական կեանքի հիմնական խնդիրների եւ հեռանկարների քննարկման համար։

Անվտանգութեան հետ կապւած խնդիրների բնոյթի կամ միջոցառումը յետաձգւելու վերաբերեալ լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրւել։

Related Articles

Back to top button