Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Սա այն սրբութեան հանգրւանն է, որի պղծումը հայ ժողովուրդը չպէտք է հանդուրժի»

«ԱԼԻՔ» – «Խորապէս համոզւած եմ՝ իշխանութիւնը, յատկապէս` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, ֆիասկոյի է մատնւած. սա իրենց վերջնախաղն է, վերջնախաղի ցայտնոտի մէջ յայտնւած մոլագար, հիստերիայի մէջ յայտնւած քաղաքական ուժի վարքագիծ են դրսեւորում»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին, երէկ՝ նոյեմբերի 2-ին, Մայր Տաճարի մօտ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով Փաշինեանի՝ հակաեկեղեցական գործողութիւններին:

«Յովհաննավանքում ֆէյք «պատարագ»-ը դրա լաւագոյն ցուցիչն էր, որովհետեւ եթէ դրանից հանենք բազմագոյն բերետաւորներին, վարչական ռեսուրսը, որոշ մոլորեալներ, ապա այնտեղ հասարակութիւն չկար: Աւելի քան ակնյայտ է, որ հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը չի կիսում այդ վարքագիծը, որը ոչ միայն հակազգային է, այլեւ` պիղծ վարքագիծ է: Սա վերջնախաղ է այս քաղաքական ուժի համար, որովհետեւ սա այն սրբութեան հանգրւանն է, որի պղծումը հայ ժողովուրդը չպէտք է հանդուրժի»,- ասել է Գալստեանը։

Նա ընդգծել է՝ այն քաղաքական գիծը, որ թողել է այս քաղաքական ուժը` աւերի, արեան, հայրենազրկումի, ցեղասպանութեան յանցակից դառնալու եւ ցեղասպանութիւնը հրահրելու, հնարաւոր չէ, որ սեւ գիծը երկար տեւի մեր քաղաքական եւ հանրային կեանքում:

Գալստեանի խօսքով` ամբողջ ժողովրդին չի կարելի պահել այս պղծման, ոչ բարոյական, ուրացման եւ դաւաճանութեան ռեժիմում, կայ լուռ ընդվզման ռեժիմ, որն ակնյայտ է:

Related Articles

Back to top button