Վարդան Ոսկանեան. «Նոյնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր»

«ԱԼԻՔ» – «Նոյնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր»: Այս մասին սոցցանցերի իր հարթակներում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով նախօրէին Սեւանայ լճի անւան մասին Իլհամ Ալիեւի յայտարարութեանը:
«Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր օրինակ է բերել 20-րդ դարասկզբի ռուսական քարտէզները՝ նշելով, թէ համաձայն դրանց Հայաստանի ներկայիս տարածքում կան «ադրբեջանական տեղանուններ» եւ կոչ անելով ուսումնասիրել եւ հանրահռչակել այդ քարտէզները։
Մի կողմ թողնելով այն փաստը, որ ընդհանրապէս չկայ Ադրբեջան անունով տարածք Հարաւային Կովկասում, Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլխին եւ նրա ողջ կեղծ գիտական ու քարոզչական կառուացակարգերին առաջարկում եմ հանրահռչակել եւ ուսումնասիրել, դիցուք, 1902թ. Ռուսական կայսրութեան Բաքւի նահանգի ազգագրական քարտէզի հէնց Ապշերոնեան թերակղզու հատւածը եւ բացի Ահմեդլու եւ Սաբունչի բնակավայրերի «-լու» եւ «-չի» թուրքական ածացներից, գտնել որեւէ այլ թուրքական տարր կամ բացի մէկ՝ Թուրքան, անւանումով գիւղից, այլ բնակավայր, որի բնակչութիւնը նշւած չէ կովկասեան պարսիկների (թաթերի) բնակութեան տարածքը նշող դարչնագոյնով։
Դէ, ինչպէս արդի երեւանեան աշխարհաբարով են, ասում՝ «կպէք գործերիդ», քանզի նոյնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր»,- գրել է նա:



