Շարմազանով. «Ազգի ու պետութեան յաղթանակած պատմութիւնը դեն են նետում, փոխարէնը բերում են վիլայեթացում՝ այս ամէնն անւանելով պատմութեան ստեղծում»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեան, պատմութեան սպառումով դու ես զբաղւել, որ հայ ազգի յաղթանակը մսխեցիր ու պետութիւնը տանում ես ադրբեջանացման։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը:
«Փաշինեանն ասում է,որ պատմութիւնը կամ սպառում են, կամ՝ ստեղծում։
Աւելին. նրա կարծիքով վերջին 2 տարւայ ընթացքում պատմութիւն է ստեղծւում։
Սա ասում է մի պաշտօնեայ, ում ապաշնորհութեան ու անկարողութեան հետեւանքով Արցախը յանձնւել է, 120000 արցախահայեր ենթարկւեցին էթնիկ զտման, ՀՀ տարածքի 240 քառ. կմ օկուպացւած է։
Եթէ սա պատմութեան ստեղծում է, ուրեմն ազգային խայտառակութեան ստեղծումն է, որտեղ ՀՀ-ն տարածաշրջանային գործօն պետութիւնից վեր է ածւում թուրք-ադրբեջանական «ֆիլիալի»։
Ազգի ու պետութեան յաղթանակած պատմութիւնը դեն են նետում, փոխարէնը բերում են վիլայեթացում՝ այս ամէնն անւանելով պատմութեան ստեղծում։
Փաշինեան, պատմութիւնը գրում են յաղթողները, իսկ դու ու քո թիմը պարտութեան մարմնաւորում էք»,-գրել է նա։



