Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Մեր բանակի կողմից ոչնչացւած թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է մեր զինւորի խիզախութեան մասին»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին Բաքւում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրւած հազարաւոր ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները, որոնք ոչնչացւել են 44-օրեայ պատերազմի ընթացքում: Իրանագէտը նշել է, որ լուսանկարների այդ «ծովը» վկայում է այն մասին, թէ ինչ խիզախութեամբ են մարտնչել հայ զինւորականները:

«Արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կազմակերպւած շքերթ կոչեցեալին մեր բանակի կողմից ոչնչացւած թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է, թէ ինչ խիզախութեամբ է մարտնչել մեր բանակը վերջին պատերազմում։

Ըստ այդմ, մեզանում պատերազմը կառավարածներին ուղղւած պէտք է ձեւակերպւի մի շատ կարեւոր հարց՝ «իսկ ինչո՞ւ չյաղթեցիք այս պատերազմը», մինչդեռ հարցերը միայն պատերազմը կանխարգելելու եւ կանգնեցնելու մասին են»,- գրել է նա:

Related Articles

Back to top button