Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պապիկեանը միայն կարգալոյծի պատարագին է մասնակցում

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրանում է ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայութեան կազմաւորման 25-ամեակը: Հայ Եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդութիւնը ստեղծւել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, Գարեգին Ա Կաթողիկոսի եւ պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի համատեղ նախաձեռնութեամբ: Այդ ժամանակից սկսած՝ զօրամասերում ծառայութիւն են մատուցում նաեւ քահանաները՝ զինւորներին հասու դարձնելով հոգեւոր կեանքին։

Այդ առիթով Քանաքեռի Սուրբ Աստւածածին եկեղեցում այսօր վաղ առաւօտեան պատարագ է մատուցւելու, որին բանակի հոգեւոր առաջնորդ Մովսէս վարդապետ Սարգսեանի գլխաւորութեամբ այլ հոգեւորականներ էլ են մասնակցելու։ Սակայն մինչեւ երէկ պարզ չէր՝ արդեօք այդ պատարագին մասնակցելո՞ւ է պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը, որը կարգալոյծ արւած քահանայի կողմից Յովհաննավանքում մատուցւող պատարագին մասնակցել էր եւ ծնկաչոք հաղորդութիւն ստացել նրանից:

Մեզ պատմեցին, որ բանակում հոգեւոր ծառայութիւն մատուցող քահանաները Քանաքեռի եկեղեցում պարբերաբար պատարագ են մատուցում եւ բազմիցս հրաւիրել են նախարարին, բայց նա երբեք չի մասնակցել:

«Հրապարակ»

Related Articles

Back to top button