ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը յայտարարել է, որ լարւածութեան աճի ֆոնին հնարաւոր է բանակցութիւններ տեղի ունենան Վենեզուէլլայի նախագահի հետ

«ԱԼԻՔ» – Թրամփը յայտարարել է, որ կարող է բանակցութիւններ վարել Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ լարւածութեան աճի ֆոնին։

«Մենք կարող ենք որոշ բանակցութիւններ վարել Մադուրոյի հետ եւ տեսնել, թէ ինչ կը լինի։ Նրանք կը ցանկանային խօսել»,- նշել է ԱՄՆ նախագահը: Հաղորդում է Tert.am-ը:

Նշենք, որ սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն հարւածներ է հասցնում Վենեզուէլլայի ափերի մօտ գտնւող նաւերին՝  յայտարարելով, որ պայքար է տարւում թմրավաճառութեան դէմ։

Related Articles

Back to top button