ԹեհրանՀամայնքՄշակութային

«Հիւսւածք»՝ Սանահին Բաբաջանեանի ցուցահանդէսն իր աշխատանքն է սկսել «Արան» գալերիայում  

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 21-ին, «Արան» ցուցասրահում իր աշխատանքն սկսեց իրանահայ նկարիչ Սանահին Բաբաջանեանի «Հիւսւածք» ցուցահանդէսը:

Սանահինի «Հիւսւածք»-ով ներկայացւած են նկարչական եւ ծաւալային կոմպոզիցիաներ, որտեղ արւեստագէտը փորձել է տեսողական լեզւով արտայայտել ինքնութեան, մշակոյթի եւ բազմազան յիշողութիւնների ներքին պայքարը: Աշխատանքներում նկատելի են թէ՛ ճշգրիտ, թէ՛ ազատ, հիւսւածքային գծերով պատկերներ, որոնք վերակառուցում ու քանդում են եւ պատկերում՝ անհատական ու համամարդկային փորձերը: 

Նա «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ նախագծի կայծը՝ «Հազար ու մէկ եկեղեցիների քաղաք»-ով եղաւ, որը նկարել է 2-րդ Արցախեանի օրերին:

Արւեստագէտի յայտարարագրում, որտեղ նշումներ կան բանաստեղծ Համօ Սահեանից նաեւ, դիտողին առաջարկւում է մտորել այն միջավայրի մասին, որտեղ յիշողութիւնն ու աշխարհները միահիւսւած են մի տարածքում՝ առանց լիովին միաւորւելու: 

Ցուցահանդէսը կը շարունակւի մինչեւ դեկտեմբերի 12-ը: 

Related Articles

Back to top button