
ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին մասնակցելով Իրանի աղօթապետերի համապետական համաժողովին, ընդգծել է, որ ազգային միասնութեան եւ համախմբման պահպանումը երկրի յաջողութեան հիմնական գործօնն է թշնամիների ոտնձգութիւնների դիմաց։
Արաղչին անդրադարձել է անցած տարւայ դիւանագիտական զարգացումներին եւ Իրանին ուղղւած ամերիկա-սիոնիստական յարձակման հակազդեցութիւնը համարել պատմական շրջադարձ՝ ընդգծելով ժողովրդի հերոսական դիմադրութիւնն ու երկրի ղեկավարութեան խոհեմ ու վճռական դիրքորոշումը։
ԱԳ նախարարը կարեւորել է նաեւ զինւած ուժերի ջանքերն ու երկրի հասարակական կապիտալի ամրապնդումը, շեշտելով, որ կառավարութիւնը եւ նախագահը շարունակական աշխատանք են տանում տնտեսական խնդիրների թեթեւացման ուղղութեամբ։ Նա առանձնացրել է աղօթապետերի դերը՝ հասարակութեանը իրազեկողի եւ պարզաբանողի աշխատանքներում։



