Մերց. «Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականութիւնը»

«ԱԼԻՔ» – «Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականութիւնը»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ Նեթանիահուի հետ հանդիպմանն ասել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ նշելով, որ կարեւոր է նախ քայլ առ քայլ իրականացնել խաղաղութեան ծրագիրը:
Նշենք, որ Նեթանիահուն յայտարարել է Գազայի ապածայրայեղականացման անհրաժեշտութեան մասին՝ հետեւելով Գերմանիայի օրինակին:
«Կայ երրորդ փուլ՝ Գազայի ապածայրայեղականացումը, որը շատերը համարում էին անհնար: Բայց դա արւեց Գերմանիայում, դա արւեց Ճապոնիայում, դա արւում է Պարսից ծոցի երկրներում։
Դա կարող է արւել նաեւ Գազայում»,- ասել է Իսրայէլի վարչապետը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում:
Բենիամին Նեթանիահուն յայտարարել է, որ Արեւմտեան ափի քաղաքական բռնակցումը մնում է քննարկման առարկայ: Նրա խօսքով՝ ակնկալւում է, որ ստատուս քւոն կը պահպանւի տեսանելի ապագայում:



