
Դեկտեմբերի 7-ին՝ Ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Էսլամին «Էլմօ-սանաթ» համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը անդրադարձել է ատոմային ծրագրի ներկայ իրավիճակին։
Էսլամին նոյն առիթով լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ նշել է, որ միջոցառումը պատեհ առիթ էր ներկայացնելու ատոմային ոլորտի ձեռքբերումները եւ լսելու ուսանողների դիտարկումները. «Կարծում եմ՝ այս հաւաքը օգտակար էր թէ՛ ինձ, թէ՛ ուսանողների համար. նրանց տեղեկութիւնները թարմացան, իսկ մենք կարողացանք աւելի մեծ մասնակցութիւն ապահովել համալսարանների հետ համատեղ հետազօտական գործընթացների հարցում»,- նշել է նա։
Ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահը յորդորել է ուսանողներն ու շահագրգիռ կողմերին ներգրաււել կազմակերպութեան հետ համատեղ աշխատանքների մէջ՝ ընդգծելով, որ տօնացոյցում «Ուսանողի օր» հասկացութիւնն առաջին հերթին մտահոգութեան եւ երկրի ապագային պատասխանատու մասնակցութեան առիթ է։
Պատասխանելով հարցին թէ՝ արդեօք Իրանի դէմ ռազմական յարձակումների արդիւնքում կազմակերպութեան մէջ կադրային նահանջ կամ աշխատանքից հեռացողներ կա՞ն, Էսլամին ընդգծել է.
«Մենք կադրային նահանջ չենք ունեցել, ընդհակառակը։ Ռազմական յարձակման ընթացքում ոչ մէկը չի լքել աշխատանքը: Իսկ զոհւած գիտնականները, խաղաղ բնակիչներ էին, որոնք աշխատակցում էին Ատոմային էներգիայի կազմակերպութեան անդամ։ Նրանք «Շահիդ Բեհեշթի» համալսարանի վաստակաւոր դասախօսներ էին եւ մասնակցութիւն ունէին Ատոմային էներիգիայի կազմակերպութեան բոլոր ծրագրերին»։
Էսլամին յաւելել է, որ կազմակերպութիւնն իր առաքելութեան մէջ երբեք չի թերացել եւ առաջնորդւում է երկրի բարձր ատեանների նախանշած ուղղութիւններով, ընդգծել է. «Ներկայ պահին Միջազգային Ատոմային Էներգիայի Գործակալութեան ոչ մի տեսուչ Իրանում չկայ»։



