ՄիջազգայինՔաղաքական
Զելենսկին արձագանքել է Ուկրաինայում ընտրութիւնների վերաբերեալ Թրամփի յայտարարութեանը

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, La Repubblica-ի հետ զրոյցում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն յայտարարութեանը, ըստ որի՝ եկել է Ուկրաինայում ընտրութիւններ անցկացնելու ժամանակը։ Հաղորդում է News.am-ը:
Պարիոլի թաղամասում գտնւող իր հիւրանոցից դուրս գալով, որտեղ նա, Հռոմ կատարած այցի ժամանակ սովորականի պէս հանգրւանում է, Ուկրաինայի նախագահը պատասխանել է այդ խնդրի վերաբերեալ կոնկրետ հարցին։
«Ես միշտ պատրաստ եմ դրան»,- ասել է նա։
Նշենք, որ ըստ Ուկրաինայի օրէնսդրութեան՝ ռազմական դրութեան ժամանակ ընտրութիւններն, այդ թւում՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները, կասեցւում են։ Ռազմական դրութիւնը Ուկրաինայում յայտարարւել է 2022 թւականի փետրւարին՝ ռուսական ներխուժումից յետոյ։ Այն պարբերաբար երկարաձգւում է։



