ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Հայաստանում ԻԻՀ դեսպանը ընդգծել է Երեւանի Կապոյտ մզկիթի պահպանութեան անհրաժեշտութիւնը

«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան դոկտ. Շիր Ղոլամին, իր պաշտօնական առաքելութեան մեկնարկին, այցելել է Երեւանի Կապոյտ մզկիթ եւ տեղում ծանօթացել այդ պատմամշակութային յուշարձանում կատարւող աշխատանքներին։
Այցի ընթացքում քննարկւել են յուշարձանի վերանորոգման, պահպանութեան եւ մշակութային ներուժի հարցերը՝ որպէս Երեւանում աշխատող միակ մզկիթի։
Դեսպանը կարեւորել է Կապոյտ մզկիթի, որպէս պատմական եւ մշակութային արժէք ունեցող համալիրի, պահպանութեանն ուղղւած հիմնարար միջոցառումների անհրաժեշտութիւնը։




