Պեսկով. «Մոսկւան Մայամիում կայացած հանդիպումից յետոյ կը ձեւակերպի իր դիրքորոշումը»

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանը հնարաւորութիւն ունի դիրքորոշում ձեւաւորելու եւ առկայ խողովակներով շարունակելու բանակցութիւնները Միացեալ Նահանգների հետ՝ նախագահի արտասահմանեան երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցութեան հարցերով յատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի Մայամի կատարած այցի արդիւնքներից յետոյ»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ լրագրողներին յայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այժմ մտադիր ենք մեր ապագայ դիրքորոշումը ձեւակերպել պետութեան ղեկավարի կողմից ստացւած տեղեկատւութեան հիման վրայ եւ շատ մօտ ապագայում շարունակել մեր շփումները գործող առկայ ուղիներով»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Կրեմլը նպատակայարմար չի գտնում մամուլին բացայայտել այն կոնկրետ փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք Ռուսաստանի նախագահի յատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիեւը բերել է Մայամիից։



