
«ԱԼԻՔ» – Իրանի եւ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները հեռախօսազրոյց են ունեցել:
ParsToday-ի համաձայն՝ ԱԳ նախարարը ընդգծել է ազգային ինքնիշխանութիւնը արտաքին միջամտութիւնից պաշտպանելու Իրանի վճռականութիւնը։
ԱՄԷ փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շէյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահիանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում կողմերը բանակցել ու մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւնների շուրջ: Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգութիւններին, որոնք սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի որոշ ահաբեկչական տարրերի հրահրման եւ ժողովրդական խաղաղ ցոյցերը քաոսի վերածելու հետեւանք էին, ընդգծել է, որ ժողովրդի եւ անվտանգութեան ուժերի զգօնութեան շնորհիւ երկրում անդորր է տիրում:
Արաղչին նաեւ անդրադարձել է ամերիկացի պաշտօնեաների սադրիչ յայտարարութիւններին, որոնք համարւում են Իրանի ներքին գործերին բացայայտ միջամտութիւն, եւ ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականութիւնը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը ցանկացած չարիքից եւ արտաքին միջամտութիւնից։
ԱՄԷ փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շէյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահիանը եւս անդրադառնալով Իրանի, ԱՄԷ-ի եւ տարածաշրջանի երկրների միջեւ շարունակական խորհրդակցութիւնների կարեւորութեանը՝ ընդգծել է տարածաշրջանային կայունութեանն ու անվտանգութեան ամրապնդմանն ուղղւած համատեղ ջանքերի անհրաժեշտութիւնը։ Անդրադառնալով Թեհրանի եւ Աբու Դաբիի, ինչպէս նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ շարունակական խորհրդակցութիւնների կարեւորութեանը, ԱՄԷ-ի այս պաշտօնեան համատեղ ջանքերը համարել է անհրաժեշտ Արեւմտեան Ասիայում կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար։



