ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Խնդիրը մէկն է՝ կտրել եւ դժւարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցութեան այս ուղին»

«ԱԼԻՔ» – Խնդիրը մէկն է՝ կտրել եւ դժւարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցութեան այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծն՝ նաեւ այս հատւածում՝ մեր երկիրը դարձնելով էլ աւելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքւի վարչախմբի պարագլխի «անպարտելութեան» առասպելը մեր եւ ադրբեջանական հասարակութիւնների ուղեղում: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Կասէ՞ք՝ Բաքւի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պէտք Հայաստանի Տաւուշի մարզում մեր այն գիւղերը, որոնց մասին այսօր ծաւալւել է լայն «քննարկում»: Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակութիւն այդ գիւղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էութեան, չունեն։

Խնդիրը մէկն է՝ կտրել եւ դժւարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցութեան այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծն՝ նաեւ այս հատւածում՝ մեր երկիրը դարձնելով էլ աւելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքւի վարչախմբի պարագլխի «անպարտելութեան» առասպելը մեր եւ ադրբեջանական հասարակութիւնների ուղեղում»:

Yerkir.am

Related Articles

Back to top button