Ադրբեջանական զէնք փոխադրող «Silk Way»-ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով

Ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջեւան է հասել Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով, այնուհետեւ վերադարձել է հայկական տարածքով:
Դաւիթ Գալստեան. Ադրբեջանական «Silk Way» բեռնատար աւիաընկերութեան ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի օդային տարածքով: «Silk Way»-ն առաւել յայտնի է դէպի Ադրբեջան զէնք փոխադրող աւիաընկերութիւն։
Օրերս «Sputnik Արմենիա»-ի լրագրողը Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մէկն արձանագրել է «Flightradar24» հարթակում։
Ինքնաթիռը Նախիջեւանից Բաքու էր թռնում։ Ընդ որում, Իլ-76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջեւան է հասել Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով։
«Sputnik Արմենիա»-ին «Հայաէրոնաւիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացւել է։ Աւելին, այստեղից յայտնել են, որ սա առաջին չւերթը չէ` նման թռիչքներ գրանցւել են նաեւ 2025 թւականին՝ կապւած եղանակային բարդ պայմանների հետ։
Նշենք, որ ադրբեջանական «Silk Way» ընկերութիւնը յաճախ օգտագործւում է Ադրբեջան զէնք-զինամթերք մատակարարելու, ինչպէս նաեւ Բաքւի եւ Նախիջեւանի միջեւ ռազմական նշանակութեան չւերթեր իրականացնելու համար:



