Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նարեկ Կարապետեան. «Փաշինեանը լա՞ւ է կարդացել Դավրիժեցու այս պատմութիւնը»

«Մեր Ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը գրում է.

«Այսօր տեղի ունեցաւ աննախադէպ մի բան՝ քրէական հետապնդում յարուցւեց Ամենայն Հայոց Հայրապետի դէմ։

Նիկոլ Փաշինեանը, խօսելով եկեղեցու մասին, յիշել է 17-րդ դարը եւ այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն: Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նոյնական բաներ կան։ Համաձայն եմ։ Դավրիժեցին գրել է ազգութեամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու եւ Կաթողիկոսի դէմ, ցանկանում էր փոխել հայերի պատարագը լատինականի եւ պառակտում էր հայութիւնը։

150000-անոց Լեհաստանի հայ համայնքը, նրան հաւատալով, փոխեց պատարագի լեզուն եւ ընդամէնը երկու սերունդ յետոյ համայնքը ձուլւեց ու վերացաւ։ Պատմիչը Նիկոլ Թորոսովիչին կոչել է սեփական «ազգի դէմ դաւեր նիւթող»։

Հետաքրքիր է՝ Փաշինեանը լա՞ւ է կարդացել Դավրիժեցու այս պատմութիւնը:

Related Articles

Back to top button