ԻրանՔաղաքական

Իսրայէլական «ԹԱԴ» ռադարը ոչնչացւել է ԱՄԷ-ում

«ԱԼԻՔ» – Իսրայէլական ռեժիմի «ԹԱԴ» հակահրթիռային պաշտպանութեան ցանցայինի ռադարն ամբողջութեամբ ոչնչացւել է «Ալ Ռուայս» (ԱՄԷ) կայանում։

«Թասնիմ» գործակալութիւնը վկայակոչելով «Սեփահ Նիւզ»-ը, տեղեկացրել է, որ ԻՅՊԿ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը «Ճշգրիտ խոստման 4-րդ» (վա՛դէյէ Սադէղ) գործողութեան վերջին ալիքների մանրամասների վերաբերեալ տեղեկացրել է, որ ԻՅՊԿ-ի օդատիեզերական ուժերի ճշգրիտ հրթիռային հարւածով «Ալ Ռուայս»-ում (ԱՄԷ) գտնւող իսրայէլական ռեժիմի հակահրթիռային պաշտպանութեան ցանցի «ԹԱԴ» ռադարն ամբողջութեամբ ոչնչացւել է։

Աղբիւրի համաձայն, ԱՄՆ նաւատորմի վառելիքը մատակարարող օժանդակ նաւը նոյնպէս թիրախաւորւել է ԻՅՊԿ-ի ԱԹՍ եւ հրթիռային համազարկի միջոցով: Հրապարակման համաձայն այն գտնւում էր Չաբահարից 700 կմ հեռաւորութեան վրայ, ինչը դարձեալ չի օգնել նրան փրկւել պատժիչ գործողութիւնից եւ դուրս է բերւել շահագործումից։

ԻՅՊԿ-ն յիշեցրել է, որ իր առաջադէմ հակա-նաւային հրթիռային համակարգը շարունակում է հետապնդել ԱՄՆ ռազմածովային նաւատորմը տարածաշրջանում։

Related Articles

Back to top button