ԻրանՄիջազգայինՔաղաքական
Յայտնի ամերիկացի հաղորդավար. «Թրամփի փոխարէն Նեթանեահուն է որոշում կայացրել Իրանի դէմ պատերազմելու»

«ԱԼԻՔ» – Յայտնի ամերիկացի հաղորդավար Թաքեր Կարլսոնն իր վերջին հրապարակումներից մէկի ժամանակ նշել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանի հետ պատերազմելու որոշումը կայացրել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Թաքեր Կարլսոնն իր փոդքասթում նշել է. «Իրականութիւն է սա, եւ դժւար է դա ասել որպէս հպարտ ամերիկացի, ով ցանկանում է, որ Ամերիկան մնայ ամենահզօրը աշխարհում… որոշումը կայացրել է ոչ թէ Միացեալ Նահանգները, այլ Նեթանեահուն»։
Նա նաեւ նշել է, որ Իրանի կողմից յարձակումների ընթացքում զոհւած ամերիկացի զինւորների թիւը շատ աւելի մեծ է, քան նշւած 3-ը։
Կարլսոնն իր խօսքի մէկ այլ հատւածում ասել է, որ նախորդ գիշեր Կատարում եւ Սաուդեան Արաբիայում Մուսադի գործակալներ են ձերբակալւել պայթիւններ կազմակերպելու մեղադրանքով։



