ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը ի պատասխան ԱՄՆ-ի սադրանքներին. Իրանի հարստացւած ուրանի ամբողջ քանակը գտնւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան վերահսկողութեան տակ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնը շեշտել է, որ Իրանի հարստացւած ուրանի ամբողջ քանակը մշտապէս գտնւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան լիակատար վերահսկողութեան ներքոյ, եւ չկայ ոչ մի զեկոյց, որ անգամ մէկ գրամ միջուկային նիւթ շեղւել է։
Ինչպէս հաղորդում է ԻՍՆԱ-ն, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութեան էջը, ԱՄՆ-ի ջանքերին ի պատասխան՝ ՆՓԹ (NPT) վերանայման համաժողովը խեղաթիւրելու համար, X հարթակում գրել է․
«Միացեալ Նահանգները շահարկել է ՆՓԹ-ի վերանայման համաժողովը եւ Իրանի հարստացւած ուրանը ներկայացրել որպէս սպառնալիք՝ շեղելու համար ուշադրութիւնը սեփական եւ իր դաշնակիցների խախտումներից՝ միջուկային զինաթափման ոլորտում»։
Ներկայացուցչութիւնը շարունակել է.
«ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնը եւ Գլխաւոր խորհրդի անդամները ոչ միայն չդատապարտեցին այս անօրինական յարձակումները, այլ, ցաւօք, քայլեր ձեռնարկեցին, որոնք փոխեցին զոհի եւ յարձակւողի դերերը»:



