Տեղեկութիւններ՝ Իրանի որոշ շրջանների վրայ ԱՄՆ-ի վերջին հարւածների մասին

Ամերիկեան աղբիւրները եւ տարածաշրջանային լրատւամիջոցները հաղորդում են Իրանի հարաւային որոշ շրջանների դէմ ԱՄՆ-ի հնարաւոր շարունակական գործողութիւնների մասին։
Fox News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտօնեայի, պնդում է, որ ԱՄՆ-ը շարունակել է հարւածները Իրանի հարաւային որոշ թիրախների դէմ։
«ՄԵՀՐ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ ամերիկեան ուժերը հրթիռակոծել են Սիրիք քաղաքի ջրամատակարարման կենսական ենթակառուցւածքները, ինչի հետեւանքով Բամանի շրջանում վնասւել են երկու ռազմավարական ջրամբարներ։ Ըստ աղբիւրի՝ ճգնաժամային խմբերը փորձում են այլընտրանքային ջրամատակարարում ապահովել։
Տեղական տեղեկութիւնների համաձայն՝ Բուշեհրի երկնքում ոչնչացւել է անյայտ թռչող օբիեկտ։
Axios-ը, յղում անելով ամերիկացի պաշտօնեայի, պնդում է, թէ ԱՄՆ-ի հարւածների երրորդ փուլն Իրանի դէմ ընթացքի մէջ է։
Al Mayadeen-ը ԱՄՆ-ի գործողութիւնները որակել է «անհիմն եւ չարդարացւած»՝ միաժամանակ նշելով, որ Իրանը հերքել է ամերիկեան «Ափաչի» ուղղաթիռ խոցելու մասին պնդումները, որոնց հիման վրայ, ըստ CENTCOM-ի, սկսւել էին գործողութիւնները։
Միաժամանակ, Իրանի «Խաթամ օլ-Անբիա» կենտրոնական շտաբը յայտարարել է, որ ԱՄՆ-ի ագրեսիային ի պատասխան՝ թիրախաւորւել են տարածաշրջանում գտնւող ամերիկեան որոշ ռազմակայաններ՝ զգուշացնելով, որ նոր յարձակումների դէպքում պատասխանը կը լինի անհամեմատ ծանր։



