ՄիջազգայինՔաղաքական
Բաքւում հիստերիա է
Ադրբեջանի Միլլի մեջլիսը դադարեցրել է համագործակցութիւնը Եւրոխորհրդարանի հետ

Բաքւում ջղաձգւել են Եւրոխորհրդում ընդունւած բանաձեւից։ Ապրիլի 30-ին Եւրոխորհրդարանի պատգամամաւորները դատապարտել են Ադրբեջանի կողմից հայկական ժառանգութեան ոչնչացումը եւ կոչ արել պատժել դրա պատասխանատուներին ու միջազգային գնահատող առաքելութիւն ուղարկել Արցախ։
Խորհրդարանականները նաեւ յստակեցրել են որ Արցախից բռնի տեղահանւած հայերը պիտի վերադառնան Լերնային Ղարաբաղ եւ կոչ են արել Բաքւին՝ անյապաղ ազատել Ադրբեջանում անարդարացիօրէն պահւող Հայ գերիներին։
Ի պատասխան Ադրբեջանը յայտարարել է Եւրոխորհրդարանի հետ կապերը խզելու մասին։
Եւ այս ամէնը տեղի է ունենում Հայաստանի կողմից Արցախի եւ արցախցիների վերադարձի հարցը ընդմիշտ փակելու եւ հայկական ժառանգութեան ոչնչացնամ փաստի չը դատապարտման ֆոնին։



