Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Արցախահայերը ակցիաներ կիրականացնեն Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում

Արցախի Տեղեկատւական Շտաբը յայտնում է.
«Մայիսի 4-ին Երեւանում կայանալու է Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետութիւնում են գտնւելու եւրոպական խոշոր կառոյցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Այս հնարաւորութիւնը կարեւոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող հարցեր։
Կոչ ենք անում միանալ մեզ եւ մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։
Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանեանի այգու մուտքի մօտ,
Կիեւեան կամրջի յարակից ստորգետնեայ անցումի աստիճանների վրայ։
Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին»։
Ակցիայի շրջանակներում, օրւայ ընթացքում նախատեսւում են շարունակական խաղաղ գործողութիւններ, որոնց մասին կը յայտնենք տեղում։
Ձեր ներկայութիւնը կարեւոր է»։



